Բարկոդերը սիմվոլներ են, որոնք կարող են սկանավորվել՝ օգտագործելով լազերային կամ
պատկերային տեխնոլոգիա:
Դրանք օգտագործվում են այնպիսի ինֆորմացիա կոդավորելու համար ինչպիսին են
հիմնական նույնականացուցիչները (ապրանք, առաքում, վայր և այլն) և հիմնական
հատկանիշները (սերիական համարներ, խմբի/լոտի համարներ, ամսաթվեր և այլն)՝
օգտագործելով GS1 սինտաքս (սովորական, GS1 տարրռր և GS1 թվային հղում URI):
Գծային կոդերը (բարկոդերը) մեծ դեր են խաղում մատակարարման շղթաներում,
հնարավորություն տալով մանրածախ վաճառակետերին, արտադրողներին,
մատակարարներին և հիվանդանոցներին, ավտոմատ կերպով նույնականացնելու և հետևելու
ապրանքներին, երբ դրանք անցնում են մատակարարման շղթայով:
GS1-ն օգտագործում է բարկոդերի (գծային կոդերի) մի քանի տեսակներ՝ տարբեր բիզնես
պահանջները բավարարելու համար:
Գծային կոդերը, ինչպես օրինակ՝ սպառողական ապրանքների վրա հաճախ հանդիպող կոդերը, տվյալների
կոդավորման համար օգտագործում են տարբեր լայնության գծերի և բացատների հաջորդականություն։
Դրանք ներառում են GTIN-ը՝ ապրանքների նույնականացման համար։
Երկչափ (2D) կոդեր
Երկչափ կոդերը տվյալները կոդավորում են քառակուսիների, վեցանկյունների, կետերի և այլ ձևերի
միջոցով։ Այս կոդավորման տեսակը կարող է պարունակել ավելի շատ տեղեկատվություն, քան գծային (1D)
կոդերը՝ միևնույն ժամանակ ունենալով փոքր ֆիզիկական չափեր։