GS1 Հետագծելիություն

GS1-ի միջո հնարավոր դարձած հետագծելիության լուծումները ապահովում են փոխադարձ համատեղելիության (interoperability) լավագույն ուղին, պաշտպանում են ընկերությունների ներդրումները և ապահովում ընդլայնման հնարավորություն։ Դրանք նաև հնարավոր են դարձնում թվայնացման ավելի բարձր մակարդակ, մեծ արագություն և տվյալների ճշգրտություն։ Մատակարարման շղթայի յուրաքանչյուր գործընկեր ազատ է ընտրելու շուկայում այն լուծումը, որը լավագույնս համապատասխանում է իր հատուկ պահանջներին։ 

GS1-ն ապահովում է հետագծելիության լուծումների գլոբալ և միասնական լեզուն, ինչպես նաև ստեղծում է համապատասխան էկոհամակարգ՝ դրանց կիրառման համար։ GS1-ն իր համագործակցությունների և մասնագիտական համայնքների զարգացման, ապրանքների և վայրերի գրանցամատյանների, կարողությունների զարգացման ծրագրերի և տեղային կիրառման ծառայությունների միջոցով իրականացնում է ոլորտի տեսլականի գործնական իրականացում ավելի քան 100 երկրում։